Սարգսյան. Մտահոգիչ կլինի, եթե Ադրբեջանը ոչ թե ռազմական, այլ երկակի նշանակության սարքեր գնի
© Sputnik
Սարգսյանի խոսքով` պաշտոնական Երևանը չի կարող խոչընդոտել ԱՄՆ–ի ու Ադրբեջանի համագործակցությունը ավիացիայի ու տիեզերքի ոլորտում։
«Հայաստանը դրա համար չափազանց քիչ ռեսուրս ու հնարավորություն ունի»,- ասում է նա։
Ըստ քաղաքագետի խոսքով` թեև նշված արտադրանքը պաշտոնապես քաղաքացիական նշանակություն ունի, չի կարելի բացառել, որ ապագայում Բաքուն կսկսի երկակի նշանակության տեխնոլոգիաներ գնել։
«Շատ ավելի մտահոգիչ կարող է լինել, որ Ադրբեջանը ձեռք բերի ոչ թե ռազմական, այլ երկակի նշանակության սարքավորումներ, որոնք հետագայում կարող է վերափոխել ռազմական նշանակության տեխնիկայի»,- ասում է Սարգսյանը։
Նա հիշեցնում է քաղաքացիական նշանակության ինքնաթիռների օրինակը, որոնք ԱՄՆ-ից ձեռք բերելով ու ձևափոխելով` Բաքուն ներառել էր իր Զինված ուժերում։