Փորձել է այրել մեքենան. մանրամասներ քաղաքապետարանի մոտ կայանված Նիվայի միջադեպի մասին

Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ Նիվա մակնիշի մի ավտոմեքենա կայանվել է Երևանի քաղաքապետարանի շքամուտքի աստիճանահարթակի վերևում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Վարորդը փորձել է մեքենան այրել Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին ՀՀ ոտիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Վարորդը Երևանի քաղաքապետարանի շքամուտքի աստիճանահարթակի վերևում կայանելուց հետո բենզին է լցրել մեքենայի վրա ու փորձել է այրել այն:Ոստիկանները արագ կարողացել են կանխել հրդեհի բռնկումը, իսկ վարորդը հրավիրվել է ոստիկանության բաժանմունք:

Մեր տեղեկություններով՝ Նիվայի վարորդն ազգությամբ եզդի է։ Նա այդ քայլին է դիմել, քանի որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրեն պատկանող շինության հետ կապված խնդիրներ ունի Երևանի քաղաքապետարանում։

Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է Երևանի քաղաքապետարանի շքամուտքի աստիճանահարթակի վերևում:

Ոստիկանության աշխատակիցները մեքենան արդեն իջեցրել են աստիճանահարթակից:

Փորձել է այրել մեքենան. մանրամասներ քաղաքապետարանի մոտ կայանված Նիվայի միջադեպի մասին