ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Րոպեներ առաջ Երևանի քաղաքապետարանի շքամուտքի առջև, աստիճանահարթակի վերևի մասում կայանել էին Нива մակնիշի ավտոմեքենա:
055 QD 553 պետհամարանիշով Lada ամենագնացի վարորդն այժմ ոստիկանության բաժանմունքում է:
Դեպքի վայրում են ԱԻՆ և Ոստիկանության աշխատակիցները:
Երբ ԱԻՆ աշխատակիցները ահազանգով հասել են տեղ, տեսել են, որ մեքենայի շարժիչը գործարկված է: Նրանք անջատել են այն:
Ոստիկանության աշխատակիցները արդեն իջեցրեցին մեքենան Երևանի քաղաքապետարանի շքամուտքի աստիճանահարթակից:
Քաղաքապետարանի մուտքը փակել էին. ոստիկանները իջեցրին կայանված «Նիվան». լուսանկարներ, video
© Sputnik / Arsen Haytyan