ԵՐԵՎԱՆ, 8 Մարտ — Sputnik. Այս գիշեր Լոռիում Մերսեդես մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորակը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ավտոմեքենան երթևեկելի գոտուց դուրս է եկել Վանաձորից Սպիտակ տանող ճանապարհին։ Մինչև ձորակն ընկնելը այն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։
Վանաձորում ապրող 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նախնական տեղեկություններով` նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և հրաժարվել է, որ ստուգվի իր սթափության աստիճանը։
Այս դեպքում վարորդը տուգանվում է 200.000 դրամ։
Լոռիում ավտոմեքենան ընկել է ձորակը. վարորդին տեղափոխել են հիվանդանոց. լուսանկար
© Stringer