ՌԱԴԻՈ

«Իրականում». Արցախյան հիմնախնդրի հնարավոր նոր ձևաչափը Բաքվի կողմից շատ բարդ է ընդհունվում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «նեղացած» դիրքորոշումը այնքան ակնհայտ ու պարզ երևում է, որ էլ ասելու չի. վերջին ժամանակներում շարունակ բողոքում է, թե հայկական կողմը, իբրև թե, հատուկ է գործընթացը ձգձգում, հայ պաշտոնյաների արած հայտարարություններից է դժգոհում...
Sputnik

Այնպիսի մի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանում, չգիտես ինչու, կարծում էին, թե Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո այնպիսի մի պահ է վրա հասնելու, որ Արցախյան հիմնախնդրի մասին մեր կողմը բառացիորեն կմոռանա: Ու իրենք էլ այդ քաղաքական դաշտում ինչ կուզեն՝ կանեն: Մի տեսակ, այդ հույսերը չարդարացան. ավելին՝ այնպիսի մի տպավորություն է ստեղծվում, որ լրիվ հակառակ իրավիճակ է: Ադրբեջանն ինքն է ծուղակն ընկել և ոչ մի կերպ չի կարողանում հայկական կողմի հասարակ հարցին պատասխանել՝ ինչպե՞ս է կարելի Արցախի ապագան լուծել այդ երկրի ղեկավարության ու այդ երկրում բնակվող ժողովրդի կարծիքը հաշվի չառնելով: Եվ հարցի պատասխանը դեռ օդից կախված է մնում:

«Իրականում». Արցախյան հիմնախնդրի հնարավոր նոր ձևաչափը Բաքվի կողմից շատ բարդ է ընդհունվում