ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Սիրիայում ականային պատահարի հետևանքով վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։
«Մարտի 7–ին Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է։ Նա կտեղափոխվի Հայաստան»,–ասաց Էլբակյանը։
Սակրավորի առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 7–ին, տեղեկություն ստացվեց, որ Հայաստանից Սիրիա մեկնած մասնագետներից մեկն աջ ոտքի վնասվածք է ստացել ականի պայթյունից:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից մեկնել է Սիրիա։
Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։