Հանցակազմի բացակայությունը Հրաչյա Աճառյանի լեզվաբանության մեջ

Կոստանդնուպոլսի կոշկակարի որդի Հրաչյա Աճառյանը մանկուց արտասովոր ունակություններ էր դրսևորում. վաղ է սկսել խոսել, այն էլ անմիջապես երկու լեզվով` հայերեն և թուրքերեն։ Այնուհետև նրա կողմից յուրացված լեզուների թիվն անցավ հիսունից. երբ էր նա հասցնում այդ ամենը` դասավանդելով համալսարանում և պաշտպանվելով անհեթեթ, բայց մահացու վտանգավոր մեղադրանքներից...
Sputnik

Հրաչյա Աճառյանը ծնվել է 1876 թվականի մարտի 8-ին Կոստանդնուպոլսում։  Հայրը, որ կոշկակար էր, ժամանակին որդու մոտ ունակություններ նկատեց և նրան 6 տարեկանում տվեց Ադամյանի վարժարան։ Որդին մի աչքով էր տեսնում, կորցրել էր ձախ աչքի տեսողությունը մեկ տարեկանում՝ այրել էր եղջերաթաղանթը հավանաբար. բժիշկները չօգնեցին, սակայն գրքեր հաճույքով էր կարդում նույնիսկ մեկ աչքով։

Պատրիարքի հոբելյանական գարունը. Էդվարդ Ջերեջյան հայը և դիվանագետը

Այնքան էր կարդացել, որ 9 տարեկանում արդեն ոչ միայն ազատ հաղորդակցվում էր հայերեն, թուրքերեն և ֆրանսերեն, այլև այդ երեք լեզուների քերականությանն էր տիրապետում։ Այնուհետև նա ևս երկու ուսումնարան փոխեց, հետո` երկու համալսարան Փարիզում և Սորբոնում, իսկ 21 տարեկանում Փարիզի լեզվաբանական միության անդամ դարձավ։ Ընդհանուր առմամբ՝ Աճառյանը հիսուն լեզու գիտեր. ազատ կամ, ինչպես ընդունված է ասել, «բառարանով»։

Նա հայտնվեց Էջմիածնում, այնուհետև Շուշիում, իսկ այնուհետ հազիվ փրկվեց Շամախի գավառում տեղի ունեցած կոտորածից` այլ հայերի հետ փախչելով Թավրիզ։ Աճառյանն արդեն բավականին ճանաչված լեզվի պատմաբան և բառագետ էր, շուտով մտադիր էր տոնելու 50-ամյա հոբելյանը, երբ 1923 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարությունը նրան Երևան աշխատանքի հրավիրեց աշխատելու Համալսարանում։

Հանցակազմի բացակայությունը Հրաչյա Աճառյանի լեզվաբանության մեջ

Այստեղ` Համալսարանում, նա աշխատեց երեք տասնամյակ. թեև մեկ կարճատև, սակայն սարսափելի ընդմիջումով։

«1937 թվականն էր» արտահայտությունը հետագա շարադրանքին կոնկրետ ուղղություն է տալիս։

Եվ այսպես, հենց 1937 թվականի սեպտեմբերն էր, երբ իր գրքերից բացի, ոչնչով առանձնակի չհետաքրքրվող բանասեր Հրաչյա Աճառյանին հանկարծ վերցրեցին  և մեղադրեցին նրանում, որ նա արտասահմանյան հետախուզության գործակալ է։ Ավելի ճիշտ, արտասահմանյան հետախուզությունը միակը չէր, ցանկը բավականին տպավորիչ էր. աշխատում է նա, իբր, բոլոր եվրոպական, ճապոնական և թուրքական հետախուզությունների համար։

Պոմպեոսի ժամանակների քաղաքը. ովքե՞ր հայտնի դարձրեցին Շապին Գարահիսարը

Աճառյանը, հավանաբար, կտաներ ցանկացած անհեթեթություն, ընդհուպ մինչև Պարագվայի հատուկ ծառայությունների հետ կապերում  մեղադրանքները, սակայն Թուրքիայի վրա աշխատելու փորձը գիտնականին հանեց հունից։ Նա վիճեց քննիչի հետ, կոպտեց նրան` ամենևին հետևանքների մասին չմտածելով։

Արդեն ծեր մարդու նկատմամբ, այսպես ասած, ֆիզիկական ներգործության մեթոդներ կիրառեցին, սակայն իրավաբանական հետևանքներն ավելի լուրջ էին։ Գործն այնքան կոպիտ էր կարված, որ նույնիսկ ծանրացվելով «քննչական մարմնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» փաստով, ընդամենը 6 տարվա ազատազրկման ձգեց։

Այդ վեց տարիներից Աճառյանը երկու տարի անցկացրեց բանտում. դրանում ևս արտահայտվեց այն ժամանակվա պարադոքսը։ Գնդակահարում էին, ճամբարներում փտեցնում, բայց չէ՞ որ նաև արդարացնում էին։

Հրաչյա Աճառյանը դրա ապացույցն է։ «Կես աշխարհի լրտեսին» ազատեցին հանցակազմի բացակայության պատճառով, վերականգնեցին նրա բոլոր իրավունքները, մինչև իսկ՝ աշխատավայրում։

Մաուզերից մինչև տանկային բրիգադ. այդ դյուրաբորբ ու պինդ Բաբաջանյանը

Գուցե, այն պատճառով, որ նա խորը հավատացյալ էր և չէր թաքցնում դա, օրական մի քանի անգամ աղոթում էր. նրա հավատքի չափով էլ նրան փոխհատուցվեց, թեև կրոնականությունն ինքնին «ծանրացնող» հանգամանք էր։ Եվս մեկ պարադոքս։

...Երբ Աճառյանի հետևից եկան, բարեկամներին հաջողվեց թաքցնել ձեռագրերի մի մասը. գիտական ձեռագրեր էին, իհարկե, որոնցում որևէ դավադիր բան չկար. չէ՞ որ լեզվաբանությունը պետական դավադրություն համարել չի կարելի։ Ձեռագրերն այդ թաղեցին ծառի տակ` Նոր Բութանիայի շրջանում գտնվող մի այգում. այսօր դա գրեթե քաղաքի կենտրոն է, իսկ այն ժամանակ արվարձան էր։

Տարօրինակ բան. այդ ծառը երկու տարի չէին ջրում, մինչև Աճառյանին ազատեցին բանտից, սակայն ծառի հետ ոչինչ չեղավ, սովորականի նման աճում էր: