Բաքվում կինը ցանկացել է ինքնասպանություն գործել, որովհետև ամուսինը Մարտի 8-ի նվեր չի գնել

Ամուսինը` ԱՄՆ քաղաքացին, կնոջը նվեր չի գնել, նա էլ իրեն հարվածել է դանակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բնակվող կինը փորձել է ինքնասպանություն գործել, քանի որ ամուսինը Մարտի 8-ի կապակցությամբ ոչինչ չի նվիրել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանցի կինը հարձակվել է թրքուհու վրա. կանանց կռիվն ավարտվել է ձերբակալությամբ

1971 թվականին ծնված Սվետլանա Կոնստանտինովան ամուսնու հետ վիճաբանության ժամանակ իրեն դանակի հարվածներ է հասցրել որովայնի հատվածում։ Նրան տեղափոխել են №1 կլինիկական բուժկենտրոն։

Վիրահատությունից հետո կինը ոստիկաններին հայտնել է, որ սովորաբար տոն օրերին ամուսինն ուշադիր է եղել, բայց այս անգամ ոչինչ չի նվիրել, այդ պատճառով էլ վնասել է իրեն։

Կնոջ ամուսինը ԱՄՆ քաղաքացի է։