Ադրբեջանը ԵԱՀԿ-ին չի տեղեկացրել սպասվող խոշոր զորավարժությունների մասին

Կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանն այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների որ, ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի չզիչելու Ադրբեջանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ս.թ. մարտի 11-ից 15-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն:

Ֆեյսբուքյան իր էջում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հղում է արել Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի, համաձայն որի խոշոր զորավարժությունները ենթակա են հայտարարման:

Զորավարժություններ ՀՀ սահմանին. Անկարան ճնշում է գործադրում և՛ Մոսկվայի, և՛ Երևանի վրա

«Միաժամանակ, համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կետի պահանջների, եթե հաշվետու տարում նախապես հայտարարված զորավարժությունից բացի մասնակից երկիրը պլանավորել է իրականացնել ծավալներով ավելի մեծ զորավարժություն, ապա պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում և սահմանված կարգով այդ մասին ծանուցել մասնակից բոլոր երկրներին»,-գրել է Հովհաննիսյանը և տեղեկացրել, որ ս.թ. մարտի 11-ից 15-ը ժամանակահատվածում ԱՀ զինված ուժերը նախատեսում են իրականացնել խոշորագույն զորավարժություն հետևյալ կազմով.

1. անձնակազմ` 10 000 մարդ,

2. մինչև 500 մարտական տանկեր և այլ զրահապատ տեխնիկա,

3. ամենաքիչը 300 միավոր տարբեր տրամաչափի ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր, հրթիռներ և ռեակտիվ համազարկային միջոցներ,

4. բանակային ավիացիայի ավելի քան ավելի քան 20 միավոր մարտական ինթնաթիռներ և ուղղաթիռներ:

Զորավարժությունը կրելու է հարձակողական բնույթ: «Զորավարժության խնդիրներն են.

- զորքերի նախապատրաստում հարձակողական գործողությունների,

Հարությունով. «Զորավարժությունները ճնշման տարբերակ են Հայաստանի և Ռուսաստանի վրա»

- հարված պայմանական հակառակորդին մի քանի ուղղություններով, խախտելով իր պաշտպանական և մարտական դասավորվածությունը,

- հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել հակառակորդին, ոչնչացնելով նրա ռազմական և ռազմավարական նշանակության կարևոր կառույցները,

- նոր տեսակի սպառազինության և տեխնիկայի փործարկումներ»,-գրել է ՊՆ խոսնակը:

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը ՎՓ-11-ի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությաբ վերոնշյալ զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին և նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, ԱՀ պարտավոր է այդ մասին ծանուցել հնարավորինս անհապաղ, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից դեռևս ծանուցում չի ստացվել:

Վերոհիշյալից կարելի է եզրակացնել, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների որ, ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի չզիչելու Ադրբեջանին: