ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Մեր տեղեկություններով` ժամեր առաջ Արարատի ոստիկանության ծառայողները Փոքր Վեդի գյուղից բաժին բերման են ենթարկել երկու տղամարդու, որոնք աշխատում են «Յուքոմ» ընկերությունում։
51 և 37-ամյա տղամարդիկ բերման են ենթարկվել գողության կասկածանքով։
Պարզվել է, որ նրանցից երիտասարդը գիշերը գողություն է կատարել «Յուքոմի» Տափերական գյուղում գտնվող կայանից և գողոնը պահել մյուսի ավտոտնակում։
Պարզվել է նաև, որ նա գողություններ է կատարել «Յուքոմի» Արալեզ, Փոքր Վեդի և Այնթապ գյուղերում գտնվող կայաններից։ Մեր տեղեկություններով՝ ընկերությանը պատճառվել է մոտ 2.000.000 դրամի վնաս։