Ողբերգական դեպք Գեղարքունիքում. 58 տարեկան կինը կախվել է նկուղում

Կինը որդիներին ու ամուսնուն ասել է, թե իջնում է նկուղ` մթերք հանելու։ Ավելի ուշ նրան կախված են գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ` մարտի 6-ին, Գեղարքունիքի մարզում ինքնասպանություն է տեղի ունեցել։

Աստղաձոր գյուղի տներից մեկի նկուղում տանտիրուհին հակի թելով կախվել է։

Ողբերգական դեպք Գեղարքունիքում. 58 տարեկան կինը կախվել է նկուղում

Մեզ հաջողվեց պարզել, որ 58-ամյա կինն ապրում է որդիների և ամուսնու հետ։

Նրանց ասել է, որ իջնում է նկուղ` մթերք հանելու։ Մի փոքր հետո որդիներից մեկը ուշացած մոր հետևից իջել է նկուղ ու նրան կախված գտել։