«Դրանք մերկապարանոց հայտարարություններ են և Հարությունյանի հիվանդ երևակայության արդյունքը, թե Ծառուկյանը իրենից որևէ բան է խլել»։
Հիշեցնենք` Հարությունյանի ու Ծառուկյանի միջև վեճը ծագել էր մի քանի տարի առաջ․այն երթուղիով, որով Հարությունյանն իրականացնում էր կանոնավոր վճարովի փոխադրումներ, «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը սկսեց բարեգործական ուղևորափոխադրումները: Արդյունքում, Քինգ դե լյուքսը շուկայից դուրս մղվեց:
«Բացարձակ հիմնազուրկ մեղադրանքներ են Ծառուկյանի հասցեին։ Ավելին, Արթուր Հարությունյանի գործընկերները և նախկին տնօրենը բազմիցս նշել են, որ նա կանխամտածված է իր ընկերությունները տարել սնանկության, որպեսզի խուսափի մատակարարված ավտոբուսների համար չինական կողմին 4 միլիոն դոլար վճարելուց, նաև հայկական բանկերում պարտքերը մարելու պարտավորությունից»,– հայտարարել է ԲՀԿ պատգամավորը։
Տոնոյանը տեղեկացնում է, որ բարեգործական երթուղիները այժմ էլ գործում են, և այդ նույն ուղղությամբ նաև կանոնավոր վճարովի ուղևորափոխադրումներ է իրականացնում «Մուլտիավտոտրանսը»։