Պուտինը և Մեդվեդևը շնորհավորել են Նունե Սարգսյանին` Մարտի 8–ի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահն ու վարչապետը շնորհավորել են ՀՀ նախագահի կնոջը` կանանց տոնի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Պուտինը տիկին Նունե Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:

Նախագահի կին լինելը հաճելի է, բայց պատասխանատու. խոստովանում է Նունե Սարգսյանը

«Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը տիրի ներդաշնակության ու սիրո մթնոլորտ: Քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ» - ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նունե Սարգսյանին Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Մարտի 8-ի կապակցությամբ: Կանայք մեր աշխարհը դարձնում են ավելի վառ, գեղեցիկ ու բարի: Հոգատարությամբ պահպանում են ընտանեկան օջախը, ստեղծում ներդաշնակություն և հարմարավետություն տանը: Իսկ ամենակարևորը՝ մշտապես մտերիմներին ու հարազատներին տալիս են հոգու ջերմությունը, շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ: Թող տոնի հրաշալի տրամադրությունը երկար ժամանակ մնա Ձեզ հետ»,– ասված է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:

ՌԴ վարչապետը Նունե Սարգսյանին մաղթել է առողջություն, երջանկություն, բարօրություն և ամենայն բարիք։