Մարգարյան․ «Այո, թանկացումներ կլինեն, նվազագույնը 10-15 տոկոսի չափով»
© Sputnik
«Պետությունը, իհարկե, հաշվում է այն մուտքերը՝ մոտ 3 միլիարդի չափով, որը ինչ-որ տեղ կկոմպենսացնի այն արտոնությունները, որոնք կապված են այլ հարկատեսակների՝ մասնավորապես եկամտահարկի մեղմացման հետ։ Սակայն կա նաև առողջապահական խնդիր»,-ասել է Մարգարյանը։
Տնտեսագետը, պատասխանելով Թուրքական գազավորված ըմպելիքներով հայկական շուկան ողողելու և մրցակցային դիրքերը թուլացնելու հայ գործարարների մտահոգություններին, հիշեցնում է, որ մենք եվրասիական տնտեսական միության մաքսային դաշտում ենք և երրորդ երկրների հետ առևտրի պարագայում կարող են ավելի բարձր մաքսատուրքեր կիրառվել։
Մարգարյանը հուշում է, որ պետք է գնալ բալանսավորված լուծումների և հուսով է, որ նախագծի քննարկման փուլերում կլինեն որոշակի փոխզիջումներ, փաստատթուղթն էլ կդառնա ավելի հավասարակշռված։