Կառավարությունը լուծարեց «Հայրենիք-սփյուռք կենտրոնը»

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն այլևս անելիք չունի: Դրա փոխարեն կաշխատեն նախարարությունների համապատասխան ստորաբաժանումները:
Sputnik

ԵՐԵՎԱն, 7 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր` մարտի 7-ին, որոշեց լուծարել Սփյուռքի նախարարության հաշվեկշռում գտնվող «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Որոշումը հիմնավորվում է առաջիկայում սփյուռքի նախարարության վերակազմակերպմամբ, որի արդյունքում ՊՈԱԿ-ները վերապատվիրակվելու են այլ պետական մարմինների` ըստ բնագավառների:

Տոհմային երինջների ներկրման ծրագիրն ու դրա հետևանքները. Կառավարությունը ներում է պարտքերը

«Հայրենիք-սփյուռք կենտրոնը» ստեղծվել է 2010թ-ին` հայապահպանության, հայրենադարձության, հայրենադարձների ինտեգրման, սփյուռքի ներուժի հայտնաբերման և Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ այդ ներուժի ներդրման ծրագրերի իրականացման նպատակով:

Կառավարության որոշմամբ, ՊՈԱԿ-ի լուծարումից հետո կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը կուղղվի պետական բյուջե, իսկ այլ պարտքերի ու պահանջների իրավունքները կփոխանցվեն ֆինանսների նախարարությանը: