Կրկին ինքնասպանության փորձ. պատճառը՝ կրկին ֆինանսական խնդիրները

Ոստիկանության ծառայողները ինքնասպան լինել ցանկացողին տեղափոխել են ոստիկանություն' հոգեբանական աջակցություն ցույց տալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ այսօր ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Վիրավոր երիտասարդը հրաժարվել է հաղորդում տալ. փոխարենը ներկայացել է կասկածյալը

Մարզի 35-ամյա մի բնակչուհի ցանկացել է նետվել  Փարաքար գյուղի կամրջից։

Քաղաքացիների շնորհիվ նրա մտադրությունը կանխվել է։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները կնոջը տեղափոխել են ոստիկանություն՝ հոգեբանական աջակցություն ցույց տալու համար։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կնոջ ծայրահեղ քայլի պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել։