ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հաղորդավար Միխայիլ Գալուստյանը սիրում է իր բաժանորդներին զարմացնել տարօրինակ լուսանկարներով։
Այս անգամ նա Instagram–ում լուսանկար է հրապարակել դստեր` Էստելայի հետ։ Դուստրն ու հայրը «պպզած» են։
«Հոր կտորն է», «ի՜նչ նման է Ձեզ», «փոքրիկ Գալուստյանչիկ»,– մեկնաբանել են նրա էջի բաժանորդները։
Լուսանկարն արդեն ավելի քան 260 հազար «հավանություն» է ստացել։
Շոումեն, պրոդյուսեր ու սցենարիստ Միխայիլ Գալուստյանն ամուսնացել է Վիկտորյա Շեֆանեցի հետ 2007 թվականի հուլիսի 7–ին։ Նրանք ունեն երկու դուստր։ Էստելան ծնվել է հարսանիքից երեք տարի անց, իսկ Էլինան` հինգ տարի անց։