Գեորգի Մուրադյան, Sputnik Արմենիա
Հազարամյա երաժշտական ավանդույթներ, հինգերորդ դարով թվագրվող եկեղեցական շարականներ, միջնադարյան սեփական նոտաներ` խազեր, ութերորդ դարից հասած երաժշտական փաստաթուղթ՝ նոտաների տեսքով, որը դեռ այն ժամանակ կիկին է գրել: Ցանկացած այլ երկրի համար այս գանձերը ծառայում են ոչ միայն հնագույն երաժշտական ավանդույթներ ունեցող ազգի իմիջի ձևավորմանը, այլև յուրօրինակ ձեռնարկ են` ինչպես ստեղծել թրենդներ, որոնցով կողմնորոշվելու են ԱՄՆ–ի կամ Մեծ Բրիտանիայի նման գերտերությունները։
Շվեդիան նվիրել է աշխարհին Եվրոդենսը, Կուբան` Սալսան, Սիլանդիան, որի բնակչությունը քանակով հավասար է Երևանի երեք թաղամասի բնակչությանը, նվիրել է Օուլավյուր Արնալդսին, Sigur Ros խմբին ու Բյորկին։ Երգչուհի ու կոմպոզիտոր Բյորկի արվեստն ինքնին կարելի է երաժշտական առանձին ժանր համարել, առանց որի անհնար կլիներ պատկերացնել մի շարք ժամանակակից արտիստների հայտնվելը` սկսած Grimes–ից մինչև FKA Twigs։
Հայերի բացարձակ մեծամասնությանը նման հայտարարությունը ծիծաղելի կթվա, սակայն հայերի բավականին մեծ մասին նաև ծիծաղելի է թվում հերքել, որ ռաբիսը հայկական ժողովրդական երաժշտության մի մաս է։
Ռաբիսն ու հայկական ժողովրդական երաժշտությունը հակադրող մարդկանցից շատերը հակված են ամեն ինչում մեղադրել ԽՍՀՄ–ին՝ մշակութային քաղաքականության մեջ իր ինտեռնացիոնալիզմով, իբր, նույնիսկ հասկացությունը (РАБочее ИСкусство) իր մեջ կոմունիստական գաղափարախոսություն է կրում։ Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Ահա, օրինակ, ինչպես էին երգում հայ սփյուռքի ներկայացուցիչներ Սոնիա Կարկաչն ու մսյե Բաբոյանն ու Աբգարը քսաներորդ տարի երկրորդ կեսի Ֆրանսիայում։
Այդ հարցին պատասխանելու համար պետք է նայել` ինչպես է զարգացել այլ երկրների երաժշտությունը, որոնք գրեթե կես հազարամյակ նույնպես գտնվել են այդ հսկայական կայսրության կազմում։ Որոշ հայ արտիստներ, ասես ամաչում են իրենց երաժշտությունը թուրքականի հետ համեմատելուց ու անվանում են իրենց երգերը «բալկանյան», «ռումինական», կամ «բուլղարական», ինչպես օրինակ, Լիլիթ Հովհաննիսյանը։
Տուրբո ֆոլկը Հարավսլավիայի նախկին հանրապետություններում, մանելեն Ռումինիայում, տալավան Ալմաբանիայում, Լաիկան Հունաստանում... Բոլոր այդ ժանրերն արդեն տասնյակ տարիներ է նյարդայնացնում է Բալկանների բնակչության առաջադեմ հատվածին, քննադատական հոդվածներ են գրում, դրանք ծաղրում են երգերում ու այդ մշակույթի դեմ բողոքի երթեր են անում։ Սակայն արտիստները շարունակում են երգեր գրել ու համերգներ տալ, այնպես, ինչպես սովոր են, իսկ Օսմանյան կայսրությունում բնակված իրենց նախնիները նույնպես սովոր են լսել թուրքերեն ու երաժշտությունը, որը հարմարեցված է այդ լեզվի հնչողությանը։
Ըստ էության, դա ոչինչ չի փոխում։ Ռաբիսը հիմնականում նյարդայնացնում է բնակչության կրթված հատվածին, իսկ նախընտրում են հիմնականում նրանք, որոնք օգտագործում են «մայլա» բառը՝ հայկական «բակի» փոխարեն, «քյարը»՝ հայերեն «օգուտի» փոխարեն։