ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա պատասխանեց ադրբեջանցի լրագրողի երկարաշունչ հարցին, որը կարճ կարելի էր ձևակերպել այսպես` Ռուսաստանն առաջվա պես համարո՞ւմ է, որ հակամարտությանը վերաբերող բանակցությունները պետք է անցկացվեն առանց նախապայմանների։
«Ձեր բավականին երկար հարցին ես հակիրճ պատասխան կտամ։ Մեր դիրքորոշումը, որի մասին բոլորը լավ գիտեն, չի փոխվել»,– ասաց Զախարովան։
Նշենք, որ Հայաստանի ղեկավարությունը` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պնդում է, որ բանակցությունների սեղանի մոտ նստի նաև Ղարաբաղը։
Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտության լուծման համար. Զախարովա