Արմավիրում գյուղացին նռնակ է գտել. լուսանկարներ

Ոստիկաներին նռնակի մասին հայտնել է Ամբերդ գյուղի բնակիչներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ` մարտի 6-ին, Արմավիրի մարզում նռնակ է հայտնաբերվել։

Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում ապրող մի տղամարդ իրավապահներին տեղեկացրել է, որ Մայիսյան գյուղի դաշտերում նռնակ է գտել։

Արմավիրում գյուղացին նռնակ է գտել. լուսանկարներ

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ համապատասխան մասնագետները վերցրել են պայթուցիչով նռնակը։

Այն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ ենթարկվելու է դատաձգաբանական փորձաքննության։

Նախնական տվյալներով` նռնակը «Ջի-1» տիպի է։