ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Ժամեր առաջ Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տղամարդու դին նկատել են Երևանի Հարավ Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցում ծառայություն իրականացրած ոստիկանները։
Պարզվել է, որ մահացած տղամարդը մայրաքաղաքի բնակիչ է, 47 տարեկան։ Նախնական տվյալներով` մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել։
Նշանակվել են փորձաքննություններ։