Խերսոնի Վերաքննիչ դատարանը մերժեց Կիրիլ Վիշինսկու պաշտպանական կողմի բողոքը

Դատական նիստն ուշացումով սկսվեց, քանի որ Ազգային գվարդիայի աշխատակիցներն ուզում էին դատարանի մուտքի մոտ խուզարկել Կիրիլ Վիշինսկու փաստաբաններից մեկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Խերսոնի Վերաքննիչ դատարանը մերժել է «ՌԻԱ Նովոստի – Ուկրաինա» կայքի ղեկավար Կիրիլ Վիշինսկու պաշտպանի բողոքարկումը, որը վերաբերում էր նրա կալանքի երկարացմանը։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այսօր լրագրողներին այս մասին տեղեկացրել է փաստաբան Անդրեյ Դոմանսկին։

Վիշինսկու գործում ապացույցների բազա չկա. Լուկաշևիչը` Խերսոնի դատարանի որոշման մասին

Խերսոնի քաղաքային դատարանն ավելի վաղ բավարարել էր ուկրաինական դատախազության միջնորդությունն ու երկարացրել Վիշինսկու կալանքը։

«Փաստաբան Դոմանսկու վերաքննիչ բողոքը չի բավարարվել, դատարանի որոշումը չի փոփոխվել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դոմանսկին նշել է, որ դատական նիստն ուշացումով է սկսվել, քանի որ Ազգային գվարդիայի աշխատակիցները ցանկացել են դատարանի մուտքի մոտ խուզարկել Կիրիլ Վիշինսկու փաստաբան Դմիտրի Դիամենտովիչին, զննել «այդ գործով փաստաբանական դոսյեն, ինչը խստորեն խախտում է փաստաբանության, փաստաբանական գործունեության ու փաստաբանի երաշխիքներ մասին օրենքը»։

Իրավաբանն ավելացրել է, որ վիճաբանությունը հաջողվել է հարթել։

Մայիսի 17-ին Խերսոնի քաղաքային դատարանը որոշել է կալանավորել Վիշինսկուն։ Պաշտպանական կողմը բողոքարկել է այդ որոշումը, բայց դատարանը մերժել է բողոքարկումը։ Վիշինսկին դատական նիստի ժամանակ օգնության խնդրանքով դիմել է Ռուսաստանի նախագահին։ Նա նաև հայտարարել է, որ կհրաժարվի Ուկրաինայի քաղաքացիությունից։

Վլադիմիր Պուտինը իրավիճակն աննախադեպ է անվանել։ Մոսկվան բողոքի նոտա է հղել Կիև` պահանջելով դադարեցնել մամուլի ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները։