Վրաերթ Աբովյան քաղաքում. տղամարդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. լուսանկար

Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը․ նա ալկոհոլ օգտագործած չի եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Ժամեր առաջ վրաերթ է տեղի ունեցել Աբովյան քաղաքում։

Ստավրոպոլում ադրբեջանցիների ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել. կան զոհեր

Sputnik Արմենիայի տեղեկություններով` «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքում ապրող մի տղամարդու։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան»  բժշկական կենտրոն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ վրաերթի առթիվ ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը․ նա ալկոհոլ օգտագործած չի եղել։

Վրաերթ Աբովյան քաղաքում. տղամարդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. լուսանկար