Ողբերգական ավտովթար Փարաքարի մոտ. ուղևորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Փաստի առթիվ հարուցվելու է քրեական գործ ճանապարհատրանսպորտային պատահար, որ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հատկանիշներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Փարաքար գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի պատճառով մեկ մարդ մահացել է։

Դաժան ավտովթար Երևանում. երիտասարդի 2 ոտքն էլ ամպուտացրել են

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ` մարտի 5-ին, ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 33-ամյա Մահար Սաֆոյանը իր վարած Mercedes մակնիշի 35 ZR 734 համարանիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան-Արմավիր ավտոճանապարհ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 31-ամյա Խաչատուր Շահբազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Փարաքար գյուղի բնակիչ, 34-ամյա Արթուր Տերոյանը` «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Քիչ անց Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ հարուցվելու է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: