Մարտիրոսյան. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը կարելի է հաջողված համարել»
© Sputnik
Քաղաքագետի կարծիքով`եվրոպացի պաշտոնյաներն ակնհայտորեն գնահատում են Հայաստանում իրականացված փոփոխությունները։
«Դա չպետք է դիտարկել որպես ինդուլգենցիա կամ դրվատանք՝ ուղղված ուղղակիորեն կառավարությանը կամ իշխանություններին, այլ դա դրվատանք է Հայաստանին ու հայ ժողովրդին, գնահատական է այն համակարգին, որն ընտրել է ինքը` ժողովուրդը՝ ազատվելով նախկին ոչ ժողովրդավարական համակարգից»,-վստահեցնում է Մարտիրոսյանը։
Ըստ քաղաքագետի` մյուս կողմից էլ պետք չէ շատ մեծ ակնկալիքներ ունենալ այսօրվա Եվրոպայից, քանի որ ինքը` Եվրոպան այսօր ծանր վիճակում է և լուրջ դժվարություններ ունի արտաքին քաղաքականության ասպարեզում։