Սպիտակ արջուկի զվարճալի տեսանյութը տարածվում է համացանցում

Տեսանյութի հերոսը բևեռային արջի քոթոթն է, որը ոչ մի կերպ չի կարողանում շրջվել փորի վրա։
Sputnik

Փափլիկ քոթոթը պառկել է մեջքի վրա և ուզում է ոտքի կանգնել, բայց ապարդյուն։

Խեղճ կենդանին տևական ժամանակ պայքարում է իր նպատակին հասնելու համար։

Տեսանյութը մեկնաբանած մարդկանցից ոմանք իրենց համեմատել են արջուկի հետ` նշելով, որ այս նույն տեսքն են ունենում առավոտյան, երբ չեն կարողանում անկողնուց վեր կենալ զարթուցիչի զանգից հետո։