ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «Հայաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքը դրական է, բայց նաև զգուշավոր»

Շատ ավելի լավ կլիներ, եթե Հայաստանը որևէ կողմից ֆինանսական ակնկալիք չունենար, սակայն այդտեղ արտառոց ոչինչ չկա։ Մեկնաբանելով Եվրամիությունից ֆինանսական աջակցություն ակնկալելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը`Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Sputnik
Բաղդասարյան. «Հայաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքը դրական է, բայց նաև զգուշավոր»

«Եվրամիությունն արևելյան գործընկերության անդամ երկրների հետ աշխատում է «ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքով»,-նկատում է Բաղդասարյանը

Նրա խոսքով` Հայաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքն, իհարկե, բավականին դրական է, բայց նաև զգուշավոր՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի ջանքերը։

«Այդ իմաստով Եվրամիությունում ակնհայտ զգուշավոր ու սպասողական վիճակ կա»,-նշում է քաղաքագետը։

Ըստ Արմեն Բաղդասարյանի, դա այնքան էլ բացասական չէ, քանի որ ցանկացած երկիր պետք է առաջնորդվի սեփական շահերով, քանի որ հարյուր տոկոսանոց արևմտամետ կամ ռուսամետ լինելը միայն կվնասի պետությանը։