Դաժան սպանություն Տավուշում. մուրճով խփել է տղամարդու գլխին. կասկածյալը բերման է ենթարկվել

Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել են սպանության վայրից փախուստի դիմած կասկածյալին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Այսօր առավոտյան, Տավուշի մարզի Բերդ քաղաքի իր տանը հայտնաբերվել է 64-ամյա տղամարդու դի` վնասվածքներով։

Երևանի Անդրանիկի փողոցում հայտնաբերվել է միջին տարիքի տղամարդու դի

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ համատեղ աշխատանքի արդյունքում պարզել են դեպքի մի շարք հանգամանքներ։

Քիչ առաջ ոստիկանության Տավուշի բաժին բերման է ենթարկվել կասկածյալը`33-ամյա մի տղամարդու, որը նույնպես Բերդ քաղաքի բնակիչ է։

Նա կասկածվում է սպանությունը կատարելու մեջ։

Նախնական տեղեկության համաձայն` սպանությունը կատարվել է մուրճով։ Դիակի գլխի հատվածում կան բռնության հետքեր։

Ոստիկանության տվյալներով` սպանվածը 64–ամյա Սևան Նավասարդյանն է։