ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոյի պահպանումը չի կարող երկար շարունակվել, և պետք է գտնել խնդրի քաղաքական լուծում։
Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում։
Տուսկի խոսքով` պետք է հասնել քաղաքական կարգավորման միջազգային իրավունքի շրջանակում։ Նա նաև լավատեսություն է հայտնել բանակցային գործընթացի և կողմերի միջև վերջին շփումների առիթով։ Տուսկը կարծում է, որ ժողովուրդների միջև խաղաղությունն ամեն ինչից վեր է։
Նշենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում։