Սիբիլ. «Այստեղ հայկական տարազներով հազարավոր մարդիկ վանկարկում են` կեցցե Հայաստանը»
© Sputnik
Երգչուհի Սիբիլը պաշտոնապես հրավիրված էր Բրազիլիայում անցկացվող կառնավալին: Նա եղել է կառքում, որը գլխավորել է հայկական շքերթը։ Սիբիլը Բրազիլիայից դուրս ապրող առաջին հայն էր, որը պաշտոնապես մասնակցել է կառնավալին:
«Ինձ համար շատ հուզիչ է գտնվել Բրազիլիայում, մասնակցել կառնավալին և գլխավորել հայակական կառքը։ Հազարավոր մարդիկ հայկական տարազներով վանկարկում են`կեցցե Հայաստանը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երգչուհին։
Սիբիլը նշեց, որ սա լավ առիթ էր, որ մեկ անգամ ևս ամբողջ աշխարհում լսեն Հայաստանի անունը․ 140 երկիր ուղիղ եթերում հետևել է կառնավալին և մեկ ժամ շարունակ լսել մեր պատմությունը՝ սկսած Նոյից մինչև Շառլ Ազնավուր։