ՌԱԴԻՈ

Մակարյան․ «Մեզ՝ տամպլիերներիս, մեղադրել մարդաորսության մեջ ուղղակի ծիծաղելի է»

Տաճարական ասպետների տամպլիերների հայկական կազմակերպության գերագույն առաջնորդի տեղակալ Ջոն Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ իրենք բծախնդրորեն են ընտրում իրենց կազմակերպության անդամներին. ասպետները ուսումնասիրում ու քննարկում են՝ պետք է արդյոք այդ մարդուն անդամագրել, թե՝ ոչ։
Sputnik
Մակարյան․ «Մեզ՝ տամպլիերներիս, մեղադրել մարդաորսության մեջ ուղղակի ծիծաղելի է»

«Մենք մասոնության հետ կապ ունենք այնքանով, որ մեր գերագույն  առաջնորդը մասոնական կազմակերպության ադամ է, այնպես ինչպես ունենք դաշնակցական կամ հանրապետական կուսակցության անդամներ»,-ասել է Մակարյանը։

Ջոն Մակարյանի գնահատմամբ, հայկական առաքելական եկեղեցին այնքան պահպանողական է, որ եթե հանկարծ բացահայտեր, որ իրենք կապ ունեն մասոնների հետ, իրենց մոտ չէր թողնի։ Իսկ մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի կապ ստեղծենք առաքելական-կաթոլիկ-բողոքական եկեղեցիների միջև։