ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով իր «Լիկուդ» կուսակցության նիստում, Ադրբեջանը շփոթել է Աֆղանստանի հետ։
Ինչպես հայտնում են իսրայելական ԶԼՄ–ները, ելույթի ընթացքում նա նշել է` երկրներից մեկը, որն այցելել է իր վարչապետության վերջին ժամկետի ընթացքում, Աֆղանստանն է եղել։
Ավելի ուշ Նեթանյահուն, իմանալով սխալի մասին, այդ մասին գրել է Twitter-ում։
«Ես նկատի ունեի Ադրբեջանը, բայց ո՞վ գիտի։ Միգուցե մյուս ժամկետի ընթացքում»,– գրել է Նեթանյահուն` գրառման մեջ «սմայլիկ» դնելով։
Հիշեցնենք, որ Նեթանյահուն 2009թ–ից Իսրայելի վարչապետն է։ Շուտով Իսրայելում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։