Հայտնի է դարձել աշխարհի ամենահարուստ մարդու անունը

Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը Forbes ամսագրի վարկածով երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել Amazon ընկերության (համացանցի միջոցով ապրանքներ և ծառայություններ վաճառող ընկերություն) ղեկավար Ջեֆ Բեզոսը։ Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը։

Հայտնի է` ով է Եվրոպայի ամենահարուստ մարդը

2018 թվականի արդյունքներով Բեզոսը կարողությունն ավելացել է 19 մլրդ դոլարով, իսկ Amazon–ի կապիտալն աճել է մինչև տրիլիոն դոլար։

Այսօր նրա ունեցվածքը 112 մլրդ դոլար է գնահատվում։ Ի դեպ, Ջեֆ Բեզոսի հարստության մեկ տոկոսը հավասար է 105 մլն բնակչություն ունեցող Եթովպիայի առողջապահության ամբողջ բյուջեին։

Միևնույն ժամանակ Forbes–ը նշում է, որ Բեզոսը, որը ներկա պահին ամուսնալուծվում է, կարող է զրկվել ունեցվածքի կեսից, ինչը նրա կնոջը` Մակկենզիին աշխարհի ամենահարուստ կինը կդարձնի։

Նշենք, որ վերջին տասը տարվա ընթացքում միլիարդատերերի քանակը գրեթե կրկնապատկվել է, նրանց քանակն օրեցօր աճում է։