Հայաստանում 10–ամյա աղջնակի մոտ սիֆիլիս է հայտնաբերվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերը նախապատրաստվել և փոխանցվել են ոստիկանության մարզային վարչություններից մեկի տարածքային բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Երևանի Մաշկաբանության և սեռավարակների բժշկական կենտրոնից երեկ` մարտի 4–ին, Ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 10-ամյա մի աղջիկ, ում մոտ ախտորոշվել է սիֆիլիս տեսակի հիվանդություն։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերը նախապատրաստվել և փոխանցվել են ոստիկանության մարզային վարչություններից մեկի տարածքային բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան 10-ամյա Ա. Մ.-ն է։