Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նոր հանդիպումը կկայանա մարտի վերջին. Տողանյան

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հայտնել է, երբ կկայանա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի մարտի վերջին։ Այս մասին այսօր հայտնել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Հայաստանի դեսպանը վրդովված է ռուս պատգամավորների պահվածքից

Հայ-ռուսական Լազարյան ակումբի երկրորդ նիստի ժամանակ ելույթ ունենալիս` դիվանագետն ուշադրություն դարձրեց Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական կապերի դինամիկ աճին։

 «Սա մեր փոխհարաբերությունների շատ կարևոր շերտ է, հատկապես ԵԱՏՄ շրջանակում։ Կարծում եմ, որ մինչև վերջ չենք օգտագործում տնտեսական ինտեգրման և համագործակցության այն ներուժը, որը կա», – ընդգծել է դեսպանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել Երևանում 2018 թվականի փետրվարին։ Այն ժամանակ իշխանության գլխում էր ՀՀԿ–ն և Կարեն Կարապետյանի կառավարությունը։