Բրիտանիայում երկու եղբայր և քույրը հեռացրել են ստամոքսները, որպեսզի քաղցկեղով չհիվանդանան

Պարզվել է, որ երեքի մոտ էլ առկա է մուտացիայի ենթարկված գեն, որը կարող է ուռուցքի առաջացման պատճառ դառնալ։ Հենց այդ պատճառով բրիտանացիները որոշել են գաստրէկտոմիա անել` ամբողջությամբ հեռացնել ստամոքսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Մեծ Բրիտանիայում երկու եղբայր և նրանց քույրը որոշել են ստամոքսը հեռացնելու վիրահատություն անել քաղցկեղի հանդեպ նախատրամադրվածության պատճառով։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հունական «համով», հայկական ոգով. ինչպես վանաձորցի ընտանիքը հրուշակարան բացեց

Ուոլսոլ քաղաքի բնակիչները` 39–ամյա Սոյֆա Ահմեդը, 44–ամյա Տահիր Խանը և 37–ամյա Օմար Խանը, բուժհետազոտություն են անցել այն բանից հետո, երբ ստամոքսի քաղցկեղից մահացել են նրանց մայրը և քույրը։ Սոֆյան կարդացել է հիվանդանոցային քարտում, որ հիվանդությունը կարող է գենետիկ լինել։

Պարզվել է, որ երեքի մոտ էլ առկա է մուտացիայի ենթարկված գեն, որը կարող է ուռուցքի առաջացման պատճառ դառնալ։ Հենց այդ պատճառով բրիտանացիները որոշել են գաստրէկտոմիա անել` ամբողջությամբ հեռացնել ստամոքսը։

«Ես կարող եմ ուտել և անել այն ամենը, ինչ ուզում եմ, միակ խնդիրը քաշը պահպանելն է և վիտամինների պակասը։ Սակայն ստամոքսի քաղցկեղի և ընդամենը մի քանի տարի ապրելու հեռանկարի  համեմատ բողոքելու բան չունեմ», – ասել է Սոֆյան։

Բժիշկների խոսքով` ընտանիքը հակվածություն ունի ստամոքսի քաղցկեղի հազվադեպ տեսակի նկատմամբ։