ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Դիմահարդարման հայտնի վարպետ, կամ ինչպես ընդունված է նրան անվանել մեյքափի գուրու Գոհար Ավետիսյանը ամուսնալուծությունից հետո ակնհայտ գեղեցկանում է։
Նիհարած Գոհարը չի դադարում ուրախացնել երկրպագուներին լուսանկարներով, որոնցում երևում է, թե որքան է նա փոխվել, այն էլ` դեպի լավը։
Այս անգամ էլ օգտատերերը բառացիորեն նրա հասցեին բազմաթիվ հիացական հաճոյախոսություններ են շռայլել` պատասխանելով նրա` «ո՞վ է ինձ կարոտել» հարցին։
«Շիկ, դուք ինձ ոգեշնչում եք, օր–օրի ավելի եք գեղեցկանում», – գրում է 84tits_elunе–ն։
«Աստված իմ, բերանս բաց մնաց, դու անկրկնելի ես», – գրել է helen_yes1–ը։
«Որքան գեղեցիկ ես», – գրում է _asyaalieva–ն։
Լուսանկարը հաշված րոպեների ընթացքում տասնյակ հազարավոր լայքի է արժանացել։
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը վերջերս լուսանկար էր հրապարակել ու վերջապես պատասխանել համացանցի օգտատերերին ու երկրպագուներին հետաքրքրող հարցին։ Նա խոստովանել էր, որ իսկապես բաժանվել է ամուսնուց ու հիմա մենակ է ապրում։
Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան հինգ միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։
Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:
Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի: