ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Facebook-ի հիմնական հավելվածը չունի գիշերային ռեժիմ, սակայն Messenger-ում այն արդեն հասանելի է։
Facebook-ը «թաքնված» ֆունկցիա է ավելացրել Messenger-ում
© Sputnik
Ի դեպ, այս ֆունկցիան «թաքնված է», այն պետք է ակտիվացնել` ընդամենը որևէ մեկին «լուսին» էմոջին ուղարկելով։ Մի քանի վայրկյան անց կհայտնվի «Դուք հայտնաբերեցի՛ք գիշերային ռեժիմը» գրությունը, որի տակ նշված կարգավորումների միջոցով կարող եք ակտիվացնել այն։
Facebook-ը «թաքնված» ֆունկցիա է ավելացրել Messenger-ում
© Sputnik
Մեկ անգամ ակտիվացնելուց հետո այս ֆունկցիայի անջատիչը կհայտնվի Messenger-ի կարգավորումներում (պետք է սեղմել ձեր իսկ նկարի վրա, և կարգավորումները կբացվեն)։