Եվրոպայի առաջնություն. Թուրք ըմբիշը հրաժարվել է սեղմել իրեն հաղթած Սլավիկ Գալստյանի ձեռքը

Հայաստանը ներկայացնող երեք ըմբիշներ մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում: Սլավիկ Գալստյանը մտել է կիսաեզրափակիչ, սփոփիչ գոտեմարտի հնարավորություն ունեն Նորայր Հախոյանն ու Դավիթ Օվասապյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Սպիտակ արջը բարձրացավ էկրան. չեմպիոնի մայրը՝ մանկության, իսկ Արթուրը՝ նոր ծրագրերի մասին

Մրցումների առաջին օրը գորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել հինգ ըմբիշներով, որոնցից երեքը այսօր մտան պայքարի մեջ:

Նախնական գոտեմարտերում մեր ըմբիշները՝ Նորայր Հախոյանը, Սլավիկ Գալստյանը և Դավիթ Օվասապյանը հաղթանակեցին: 130 կգ քաշային կարգում Օվասապյանը քառորդ եզրափակիչում 0:4 հաշվով պարտվեց վրացի Զվիադի Պատարիձեին, իսկ 55կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը ոչ-ոքի՝ 3:3 ավարտեց գոտեմարտը ռուս Վիտկոր Վեդերնիկովի հետ, բայց քանի որ մրցակիցը վերջինն էր կատարել տեխնիկական հնարքն ու միավոր վաստակել հաղթանակը շնորհվեց ռուս ըմբիշին:

63կգ քաշային կարգում Սալվիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում 10:1 հաշվով հաղթանակի հասավ թուրք Աբդուլահ Թոպրակի նկատմամբ:

Մրցակիցն այնքան էր հիասթափված ու զայրացած իր պարտությամբ, որ  գոտեմարտի ավարտից հետո հրաժարվեց սեղմել հայ ըմբիշի ձեռքը:

Բայց դա իհարկե չխանգարեց Գալստյանին դուրս գալ կիսաեզրափակիչ, որտեղ մեր ըմբիշի մրցակիցը լինելու է ուկրաինացի Ալեքսանդր Հրուշինը: