Նավասարդյան. «Նոր իշխանությունը բոլորովին նոր ձևով է մոտենում դիվանագիտական հարցերին»
© Sputnik
Նախկին փոխնախարարի խոսքով` տարիների ընթացքում խաղաղությունը պահելը հայկական դիվանագիտության ամենամեծ հաջողությունն է, որ ունեցել ենք։
«Վերջին շրջանում մեր դիվանագիտությունը եղել է պասիվ, իսկ այսօրվա արտաքին քաղաքականությունը պահանջում է շատ ակտիվ ու գործունյա դիվանագիտություն` արձագանքելու համար Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում առկա խնդիրներին»,-նկատում է Նավասարդյանը։
Դիվանագետի բնորոշմամբ, եթե մենք ունենանք, ճկուն, խելացի դիվանագիտություն, ունենաք բարձր, պրոֆեսիոնալ մակարադակի դիվանագետներ, անպայմանորեն կարող են հասնել հաջողությունների՝ օգտվելով այն իրավիճակներից, որոնք այսօր թագավորում են և՛ տարածաշրջանում, և՛ միջազգային հարաբերություններում։