Հայաստանում տղամարդուն ողջ–ողջ այրել են. սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները

Գեղարքունիքի մարզում գողությունն ավարտվել է սպանությամբ։ 6 տարի առաջ կատարված սարսափելի դեպքը բացահայտվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Գեղարքունիքի մարզում 6 տարի առաջ տեղի ունեցած սպանության մանրամասները հիմա են ի հայտ եկել։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, Վարդենիսի բաժինը մարտի 2-ին օպերատիվ տեղեկություններ է ստացել 2013թ. փետրվարի 8-ին տեղի ունեցած սպանության մասին։

Սպանության համար հետախուզվող վրացուն հայտնաբերել են Երևանում

Այդ օրը Ն. Ե.-ի դիակը այրվածքներով տեղափոխվել էր Վարդենիսի հիվանդանոց:

Ըստ օպերատիվ տեղեկությունների` 2012 թվականի դեկտեմբերի կեսերից մինչև 2013 թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Ն. Ե.-ն համաքաղաքացի՝ 35-ամյա Ս. Ս.-ի, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի բնակիչ, 43-ամյա Ա. Ն.-ի հետ Գեղարքունիքի մարզի «Գեո-Պրոմայնինգ-Գոլդ» ՍՊԸ պատկանող ոսկու հանքից ոսկի ստանալու նպատակով հանքանյութ են բերել Ն. Ե.-ի տուն:

2013թ. փետրվարի 7-ին Ն. Ե.-ն հերթական անգամ գնացել է ոսկու հանք, որտեղ վիճաբանություն է սկսվել Ս. Ս.-ի հետ, որի ընթացքում՝ ըստ ստացված օպերատիվ տվյալների, Ս. Ս.-ն բենզին է լցրել Ն. Ե.-ի և վառել, ինչի հետևանքով վերջինս այրվածքներից մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, փետրվարի 8-ին արհեստական դեպքի վայր ստեղծելու նպատակով Ս. Ս.-ն անհայտ մակնիշի ավտոմեքենան տարել, կանգնեցրել է Վարդենիս քաղաքի «Բոզեյ գոռներ» կոչվող տարածք, կարմիր գույնի մարզական համազգեստ է այրել, իբրև Ն. Ե.-ն բենզին է լցրել ավտոմեքենայի բենզաբաքը, ինչն էլ դարձել է հրդեհի պատճառ և Ն. Ե.-ն դժբախտ դեպքի զոհ է դարձել:

Չի բացառվում, որ կատարվի դիակի արտաշիրմում։