Իրեն առևանգելու մասին Համլետ Ղուշչյանի հայտարարությանը դատախազությունը ընթացք է տվել

Հաղորդավարը հայտնել էր, որ «Լուսաստղ » օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու համար:

Facebook-ի իր էջում այս մասին գրել է Գլխավոր Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ Hraparak.am-ի հետ զրույցում Համլետ Ղուշչյանը հայտնել էր, որ «Լուսաստղ»  օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են՝ հավելելով, որ ճակատին ատրճանակ է  պահվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից։