Աշոտյան. «Սա մարդկանց յուրայինների և օտարների բաժանելու հետևանք է»
© Sputnik
Աշոտյանի խոսքով` Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով խրախուսում է ամենաթողության ու անարխիայի մթնոլորտը։
«Հայաստանում ամենաթողության մթնոլորտ է ստեղծվել։ Երեկվա հարձակումը չէր լինի, եթե ժամանակին իրավապահ մարմինները խիստ գնահատական տային Մարալիկում տեղի ունեցած հարձակմանը», – նկատել է Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով` երեկվա միջադեպը Երևանի պետական համալսարանի ռեկտորի հանդեպ ապօրինությունների հետևանքն է։