Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ փոխնախագահների հետ

Նախագահն ասել է, որ պատրաստ է համագործակցել խորհրդարանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային Ժողովի նախագահի տեղակալներ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Վահե Էնֆիաջյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպումների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի աշխատանքներին, օրակարգին ու միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ:

Կարևորվել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցելու խորհրդարանի հետ և օժանդակելու նրա գործունեությանը: