Արաբ տղամարդիկ իրենց կանանց կշարունակեն հետևել սմարթֆոնով

Տեխնոհսկան որոշել է, որ Սաուդյան Արաբիայում մեծ պահանջարկ վայելող հավելվածը որևէ մեկի իրավունքները չի ոտնահարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Google ընկերությունը հրաժարվել է Google Play-ից ջնջել Սաուդյան Արաբիայում ստեղծված Absher հավելվածը, որը թույլ է տալիս արաբ տղամարդկանց հետևել իրենց կանանց տեղաշարժին։ Այս մասին հայտնում է Business Insider–ը։

Այ քեզ բան. երեխաներին սպանող Մոմոն կրկին «հայտնվել» է, իսկ ռոբոտները ստիպում են հրճվել

Ընկերությունը քննել է իրավապաշտպանների բողոքը և հայտարարել, որ այս ծրագիրը հասանելի կմնա, քանի որ չի ոտնահարում ոչ մեկի իրավունքները։

Ամենասկզբում Absher–ն օգտագործում էր Սաուդյան Արաբիայի ՆԳՆ–ն` որպես բնակչության մասին տվյալների հավաքագրման և մշակման ռեսուրս։ Այդ հավելվածի միջոցով քաղաքացիները կարող են անձնագիր ստանալ կամ գրանցել իրենց ավտոմեքենան։ Բայց հավելվածն այլ գործառույթներ էլ ունի, որոնց միջոցով տղամարդիկ կարողանում են հետևել իրենց կանանց գործողություներին, կառավարել ու սահմանափակել նրանց ճանապարհորդությունները։

Փետրվարի 11–ին ամերիկյան սենատոր Ռոն Ուիդենը Google-ին ու Apple–ին հրահանգել էր այս հավելվածն անհապաղ հեռացնել իրենց հարթակներից։ Իրավապաշտպանները կարծում են, որ հավելվածը նպաստում է կանանց նկատմամբ խտրականության զարգացմանը։

Այդ պահին Google Play-ի տվյալներով` հավելվածի ներբեռնման թիվը գերազանցել է մեկ միլիոնը։