Երևանում երկու ռումբի մասին ահազանգ է հնչել

911 ծառայությանը հայտնել են, որ «Կովկաս» պանդոկում և «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում ռումբեր են տեղադրված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «911» ծառայությունը մարտի 2-ին, ժամը 20:22-ին տեղեկություն է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակի տարածքի հետախուզման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

ԱԻՆ–ն այլ տեղեկություններ առայժմ չի հայտնում։