Ռուսաստանի քաղաքացին սոխով բարձած բեռնատարով վթարի է ենթարկվել Արագածոտնում

Վթարի հետևանքով վարորդը մարմնականն վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Երևան-Վանաձոր ավտոճանապարհին սոխով բարձած բեռնատարը գլորվել է ձորը։

Օպելը բախվել է լիցքավորվող ավտոմեքենային, որն էլ վրաերթի է ենթարկել լցակայանի աշխատակցին

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, երեկ՝ մարտի 2-ին, ժամը 15:40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 60-ամյա Բորիս Կուպեևը իր վարած Վոլվո 240 մակնիշի K 403 CB 174 համարանիշի կցորդիչով ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում Օհանավան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդը մարմնականն վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան բարձած է եկել 20 տոննա սոխով, և այն թափվել է: