«Արքա Քանյե Ուեսթը՝ ԱՄՆ նախագահ»․ Քարդաշյանի ամուսինը ելույթ է ունեցել երգչախմբի հետ

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, կրկին հիացրել է իր երկրպագուներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, կրկին ելույթ է ունեցել գոսպել երգչախմբի հետ։ Ինչպես գրում են բազմաթիվ օգտատերերը, դա լավագույն համերգն է, որն այսօր կարելի է լսել և տեսնել։

«Արքա Քանյե։ ԱՄՆ-ի նախագահի լավագույն թեկնածու», - գրում են օգտատերերը։

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթն այս տարին սկսել է նոր երաժշտական նախագծի՝ «Կիրակնօրյա ծառայություն», որի շրջանակում նա փակ համերգներով ելույթ է ունենում գոսպել նվագախմբի հետ միասին։

Սակայն վերջին համերգը, դատելով լուսանկարներից և տեսանյութերից, ավելի շատ հանդիսատես է ունեցել։

Քանյե Ուեսը բազմիցս ճանաչվել է 21-րդ դարի մեծագույն արտիստներից մեկը։ Ուեսթը շահել է «Գրեմիի» 21 մրցանակ, որի շնորհիվ ռեկորդակիր է հիփ-հոփ երաժիշտների, ինչպես նաև իր տարիքի արտիստների շարքում։