ՌԱԴԻՈ

Մկրտչյան. «Բարեփոխումներն իրենց մեջ անցումային արդարադատության էլեմենտներ են պարունակում»

Անցած քսան տարիներն իրականում շատ մեծ ներդրում ունեցան դատական իշխանության կայացման գործում, և ակնառու է, որ բավականին բան փոփոխվել է։ Այս կարծիքն է Sputnik Արմենիայի եթերում հայտնել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը։
Sputnik
Մկրտչյան. «Բարեփոխումներն իրենց մեջ անցումային արդարադատության էլեմենտներ են պարունակում»

Նրա խոսքով` դատական իշխանության համար իրականացված բարեփոխումներն իրենց մեջ պարունակում են անցումային արդարադատության էլեմենտներ։

«Մենք ունենք այսօր դատական իշխանություն, որը գործիքակազմով բավականին հարուստ է, զարգացած կառավարման համակարգեր են ներդրված»,- փաստում է Արսեն Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, ապա Մկրտչյանի խոսքով, դա դեռևս փորձագիտական մակարդակով քննարկման առարկա է։