Աբովյանում դանակահարել են 25–ամյա երիտասարդի

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Աբովյանում դանակահարել են 25–ամյա երիտասարդի։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 19:20-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:

Օպելը բախվել է լիցքավորվող ավտոմեքենային, որն էլ վրաերթի է ենթարկել լցակայանի աշխատակցին

Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Վահագն Գաբրիելյանն է, որը Աբովյան քաղաքի սկզբնամասում գործող «Արմենիա» պանդոկի մենեջերն է:

Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպանում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված պանդոկը պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ազգականին, ով Բալահովիտի գյուղապետի տեղակալն է: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: